Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ռոբոտների համադպրոցական առաջին մրցույթը կկայանա հունիսի 28-ին

Ռոբոտների համադպրոցական առաջին մրցույթը կկայանա հունիսի 28-ին
25.06.2014 | 18:23

Հունիսի 28-ին, ժամը 11:00-ին, «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում (3 Հ. Հակոբյան փ., Երևան) ԱրմՌոբոտիքս ծրագրի շրջանակներում տեղի կունենա «Գծին հետևող ռոբոտ» մրցույթը: Մրցույթին կմասնակցեն15 թիմ, որից 13-ը դպրոցական թիմեր են Երևանից և ՀՀ մարզերից: Մասնակիցների առջև դրված խնդիրն էր ստեղծել գիծն հետևող և լաբիրինթոս անցնող ռոբոտներ:

Մրցույթի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը(ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, գործընկերն է «Վորլդ Վիժն Հայաստանը»:

Դիտվել է՝ 4489

Մեկնաբանություններ